Գերմանիան չի վերադառնա միջուկային էներգիայի օգտագործմանը․ Շոլց
Գերմանիան չի վերսկսի միջուկային էներգիայի օգտագործումը, այլ ներդրումներ կկատարի էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա։
«Ինտերֆաքս» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
Նա նշել է, որ Գերմանիայում միջուկային էներգիայի հետ կապված թեման փակված է։ Յուրաքանչյուր ոք, ով կցանկանա նոր ատոմակայան կառուցել, պետք է հաշվի առնի, որ դրա համար 15 տարի կպահանջվի, իսկ յուրաքանչյուր կայանի համար՝ 15-20 մլրդ եվրո:
«Գերմանիայի կողմից ատոմային էներգիայի օգտագործման դադարեցման հետ մեկտեղ սկսվել է համապատասխան ենթակառուցվածքի ապամոնտաժումը, և որ էներգիայի այդ տեսակի կրկնակի կիրառումը կպահանջի նոր ատոմակայաններ»,-նշել է նա:
Շոլցը հավելել է, որ ապագայում Գերմանիայի էներգետիկ կարիքները կբավարարեն վերականգնվող աղբյուրներից, ներառյալ արևը և քամին: