Ճապոնիան միջոցներ կտրամադրի ձկնորսներին, եթե Չինաստանը հրաժարվի ծովամթերքի ներմուծումից
Ճապոնիայի կառավարությունը պատրաստվում է ևս 20 միլիարդ իեն (137 միլիոն դոլար) հատկացնել ձկնորսներին օգնելու համար։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, որոշումը կայացվել է Չինաստանի կողմից ճապոնական ծովամթերքի ներմուծման արգելքից հետո՝ կապված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի կողմից դեպի օվկիանոս վթարային ջրերի բացթողման հետ:
Դեռ ջրի բացթողումից առաջ կառավարությունը հայտարարեց ձկնորսական արդյունաբերությանն աջակցելու նպատակով միջոցներ տրամադրելու մասին, ինչը նախատեսված է վնասի փոխհատուցման համար:
Մասնավորապես փոխհատուցում կհատկացվի այն ձկնատեսակների համար, որոնց որսից ակնկալվող եկամուտը մեծապես կախված է Չինաստան արտահանումից։ Ճապոնիայի արտաքին առևտրի կազմակերպությանը հանձնարարվելու է գտնել նոր շուկաներ, իսկ Ճապոնիայի ներսում վերամշակող գործարանների վերազինումը նոր սարքավորումներով:
Ակնկալվում է, որ օգնության նոր փաթեթի մասին կհայտարարվի հաջորդ շաբաթվա սկզբին: