Արցախի ԱԺ նախագահը մասնակցել է Հանրապետության օրվան նվիրված մաղթանքին և հոգեհանգստյան կարգին
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը պետական այրերի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի Հանրապետության Անկախության տոնի առթիվ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարված Հանրապետական մաղթանքին:
Արարողության ավարտին պաշտոնյաներն այցելել են Եղբայրական գերեզման-հուշահամալիր, ծաղկեպսակներ խոնարհել և մասնակցել հոգեհանգստյան կարգին: