Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը․ Փալոն
Այսօր ադրբեջանական ուժերի կողմից իրականացված մահացու հարձակումները և այս շաբաթվա սկզբին անմեղ հայ ուսանողների նկատմամբ դաժան վերաբերմունքը ևս մեկ ապացույց են, որ Ալիևն օգտագործում է Լաչինի շրջափակումը Արցախի հայերին ահաբեկելու և թիրախավորելու համար: Այս մասին գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը X-ի (նախկինում Twitter) իր միկրոբլոգում:
«Ալիևը խորացնում է հայերի դեմ էթնիկ զտումների իր արշավը»,- գրել է կոնգրեսականը։