Արցախում տնտեսվարողների գործունեության մասսայական դադարեցման ու աշխատանքից ազատումների հետևանքով բյուջեի պլանային առաջադրանքները կրկին թերակատարվել են
Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Արցախի Հանրապետության շրջափակման, իսկ 2023 թվականի հունիսի 15-ից լիակատար պաշարման հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակով պայմանավորված` տնտեսավարող սուբյեկտների շրջանում շարունակվել են գործունեության մասսայական դադարեցումները, վարձու աշխատողների աշխատանքից ազատումները, ինչի հետևանքով 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների բյուջեի պլանային առաջադրանքները թերակատարվել են։
Ինչպես գրում է «Արցախպրեսս»-ը, այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեից` հավելելով,որ մասնավորապես, նախնական տվյալներով 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում ԱՀ պետական բյուջե է մուտքագրվել 19 մլրդ դրամ հարկային եկամուտներ և տուրքեր, որը պլանավորված 29,8 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ կազմել է 63.8 տոկոս կամ պակաս 10,8 մլրդ դրամով: Օգոստոս ամսում հավաքագրված եկամուտները պլանային առաջադրանքի համեմատ թերակատարվել են 30,5 տոկոսով կամ պակաս է հավաքագրվել 1,2 մլրդ դրամ: