Ով կփոխարինի Գրիգոր Մինասյանին. անուններ են շրջանառվում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ կառավարությունում «աշնանը կհաշվեն ճտերը», եւ մի քանի նախարար հրաժարական կտա պաշտոնից։ Անգամ փոխարինողների անուններն են սկսել շրջանառվել: Հեռացողներից մեկը, ըստ լուրերի, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն է։
Ըստ կառավարության աղբյուրի՝ Մինասյանին փոխարինողների ցանկում առաջինը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է, ով գլուխը կախ՝ իր գործն է անում միջազգային ատյաններում:
Շրջանառվում է նաեւ բոլոր ժամանակներում թեկնածուների շարքում պտտվող մի անուն` ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի անունը, ով, կարելի է ասել, թիմի միակ իրավաբանն է, ուստի ամեն անգամ գործադիր նրա անցումը կանխվել է։
Մեզ ասացին, որ դեռեւս Կարեն Անդրեասյանի՝ նախարարի պաշտոնից հեռանալուց հետո Փաշինյանը հակված է եղել Եղիշե Կիրակոսյանին նշանակել, սակայն Անդրեասյանն ամեն ինչ արել է, որ իր մտերիմ ընկերը նշանակվի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: