Սոմնոլոգը թվարկել է այն մթերքները, որոնք թույլ չեն տալիս հանգիստ քնել
Անքնության պատճառը կարող է լինել ոչ թե հավելյալ մեկ բաժակ սուրճը, այլ քնելուց առաջ չիպսեր կամ աղի ընդեղեն ուտելը, զգուշացրել է սոմնոլոգ Քեթրին Հոլը։ Daily Mirror-ին տված հարցազրույցում նա խոսել է քունը խանգարող մթերքների մասին։
Ըստ Հոլի, աղի մթերքները կարող են առաջացնել անքնություն, թեև դա այնքան էլ ակնհայտ չէ, որքան շաքար պարունակող մթերքների դեպքում:
«Եթե դուք չեք կարող քնել կամ խորը քնել, ապա աղը կարող է պատճառ լինել: Աղով հարուստ սնունդը պահպանում է ջուրը, բարձրացնում արյան ճնշումը։
Սրա պատճառով, շարունակել է Հոլը, քունը դառնում է մակերեսային, մարդ վեր է կենում ավելի հաճախ զուգարան գնալու համար։
Աղի մթերքների փոխարեն Հոլը խորհուրդ է տվել քնելուց առաջ բանան ուտել, փոխանցում է Shantnews-ը։