ՌԴ պաշտպանության նախարարը ընդունել է Թուրքիայի արտգործնախարարին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում նրանք քննարկել են Սիրիայում համատեղ աշխատանքն ու հացահատիկի գործարքը:
Սերգեյ Շոյգուն նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ռազմավարական գործընկերությունը Թուրքիայի հետ՝ խնդիրների տարբեր շրջանակ լուծելու համար:
Որպես օրինակ նա բերել է Թուրքիայի և Սիրիայի միջև հարաբերությունների կարգավորումը Ռուսաստանի մասնակցությամբ։ Ինչպես նշել է Շոյգուն, այդ գործընթացին ավելի ուշ միացել է նաև Իրանը: