Թուրք սահմանապահները գնդակահարել են սիրիացի 7-ամյա աղջնակի
Թուրք սահմանապահները Սիրիայի հետ սահմանի վրա գնդակահարել են սիրիացի 7-ամյա աղջնակի,ով իր ծնողների հետ փորձել էր մտնել Թուրքիայի տարածք: Այս մասին հայտնում է թուրքական DHA պարբերականը:
Փոխանցվում է, որ սահմանպահները նկատել են, որ մի խումբ մարդիկ փորձում են անօրինական հատել սահմանը:
Արձակած կրակի ժամանակ, աղջնակը ստացել էր մի քանի հրազենային վնասված: Ծանր վիճակում նրան տեղափոխել են մոտակա հիվանդանոցը, սկայան բժիկներին չի հաջողվում փրկել նրա կյանքը:
Թուրքիայի բանակի ներկայացուցիչը լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ, ասել է, որ սահմանապահները մի քանի անգամ զգուշացրել են նրանց և օդ են կրակել, սակայն նրանք նրաց վրա չեն կրակել: Նա նաև հավելել է, որ չի կարող ասել, թե ինչ կերպ է աղջիկը ստացել հրազենային վնասվածք: