ՆԱՏՕ-ի ավելի քան 12 հազար զինծառայողներ կտեղաբաշխվեն Լեհաստանում
ՆԱՏՕ-ի ավելի քան 12 հազար զինծառայողներ կտեղաբաշխվեն Լեհաստանում, հայտնել են Լեհաստանի նախագահի գրասենյակում։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Մենք ընդլայնում ենք մեր բանակի ներուժը զսպման քաղաքականության շրջանակներում, որպեսզի որևէ մեկի մտքով երբևէ չանցնի փորձել մեզ ապակայունացնել: Մենք նաև ուժեղ ենք մեր դաշնակիցների ուժով: Նախագահ Անջեյ Դուդան հանգեցրել է մի իրավիճակի, որ ՆԱՏՕ-ի ավելի քան 12 հազար զինվոր այսօր տեղակայվում է Լեհաստանի տարածքում. դրանց մի մասը` նույնիսկ մշտական հիմունքներով, և դրանով նրանք ամրապնդում են մեր անվտանգությունը», - ասել է նախագահի գրասենյակի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մարչին Պշիդաչը։
Նա նաև ընդգծել է, որ «միջուկային հարցում Լեհաստանը գտնվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո»։
«ՆԱՏՕ-ի կազմում նաև գտնվում են միջուկային տերություններ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան: Սա զենք է, որը ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարն իրավունք ունի կիրառել ցանկացած անկայուն իրադրության դեպքում», - ասել է բյուրոյի ղեկավարը։