Ադրբեջանը հայտնում է երեք զինծառայողի վիրավորման մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է երեք զինծառակողի վիրավորման մասին։ Առաջին հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ վիրավորվել է զինծառայող Մուհամեդ Տագիևը։
Վերջինս տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ Տագիևը վիրավորվել է հայկական ուժերի կրակի հետևանքով։ Այժմ նոր հաղորդագրությամբ Բաքուն հայտնում է ևս երկու զինծառայողի վիրավորման մասին, որոնք վնասվածքներ են ստացել «հայկական կողմի կիրառած հարձակվողական ԱԹՍ-ի հետևանքով»։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հայտարարել է, որ օգոստոսի 31-ին Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով ու հերթական սադրանքի հիմքը ստեղծելով՝ սեպտեմբերի 1-ին ժամը 07։50-ից ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։
Ադրբեջանական կողմը կիրառում է նաև ականանետ։