Այս օրը կյանքից հեռացավ Երվանդ Քոչարը
Հայ հանճարեղ նկարիչ-քանդակագործ Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունվարի 27-ին Թիֆլիսում: 1918-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, գնացել Մոսկվա: 1919-ին' վերադարձել է Թիֆլիս և նկարչություն դասավանդել տեղի հայկական դպրոցներում, այնուհետև' բարձրագույն տեխնիկական արվեստանոցում: Երկար կարելի է խոսել Քոչարի կենսագրության մասին, սակայն առավել հատկանշական են նրա ստեղծագործությունները, որոնք այսօր էլ զարդարում են Երևանը: Քոչարի առավել հայտնի քանդակներից է «Սասունցի Դավթի», «Վարդան Մամիկոնյանի» արձանները:
Երվանդ Քոչարի անունով Երևանում կա փողոց, ինչպես նաև գործում է «Երվանդ Քոչարի» թանգարանը:
Քոչարը կյանքից հեռացավ 1979 թվականի հենց այս օրը' հունվարի 22-ին: