Սեպտեմբերի 2-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում՝ արցախցներին ցույց տալու՝ նրանք մենակ չեն. Մասիսի քաղաքապետ
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում՝ արցախցի իմ եղբայրներին և քույրերին ցույց տալու, որ նրանք մենակ չեն սեփական հողում ազատ, անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար իրենց պայքարում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Սիրելի հայրենակիցներ,
Արցախի հերոսական ժողովուրդն ամիսներ շարունակ համառության և անկոտրում կամքի դաս է տալիս բոլորիս:
Գտնվելով շրջափակման և սովի պայմաններում՝ արցախցի մեր քույրերն ու եղբայրները մերժում են թշնամու կողմից ուղարկված ալյուրը՝ մեկ անգամ ևս հաստատելով, որ իրենց պայքարը սննդի համար չէ: Եվ այդ պայքարում բոլորս պարտավոր ենք կանգնել նրանց կողքին:
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 18:00-ին ես լինելու եմ Ազատության հրապարակում՝ արցախցի իմ եղբայրներին և քույրերին ցույց տալու, որ նրանք մենակ չեն սեփական հողում ազատ, անվտանգ և խաղաղ ապրելու իրավունքի համար իրենց պայքարում»: