Ռուսաստանում դպրոցականների ծնողներին կօգնեն կոմիքսների միջոցով
Ուսումնական տարվա սկզբին «Բարության թվաբանություն» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ, առաջին դասարանցիների ծնողների համար կգործարկվի մինի հավելված՝ նվիրված երեխաներին իրենց դպրոցին հարմարեցնելուն։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Մասնավորապես, օգտատերերի համար պատրաստվել են օգտակար կոմիքսներ՝ հոգեբանների խորհուրդներով։ Դրանք բաժանված են երեք մասի` տարրական, միջին և ավագ դպրոցի աշակերտների ծնողների համար:
Վառ նկարազարդումները օգտատերերին առերեսում են այնպիսի իրավիճակների հետ, որոնց հաճախ հանդիպում են տարրական դասարանի աշակերտները՝ սկսած ճիշտ հագուստ ընտրելուց մինչև միայնակ զգալը: Մասնագետների առաջարկությունները կօգնեն հասկանալ, թե ինչպես պետք է աջակցել դպրոցականներին կոնկրետ իրավիճակում: