Եվրոպայում գնաճը կրկին ավելացել է
Օգոստոսի վերջին եվրագոտու 20 երկրներում սպառողական գների աճի տեմպերը դադարել են դանդաղել։ Ամռան վերջին ամսվա դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 5,3 տոկոս, մինչդեռ Եվրոստատի նախնական կանխատեսումների համաձայն՝ պետք է լիներ 5,1 տոկոս։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն։
Հուլիսի համեմատ՝ ապրանքատեսակներից շատերի գները ցույց են տվել մի փոքր նվազում, սակայն 2022 թվականի օգոստոսի համեմատ՝ մնացել են բարձր մակարդակի վրա։ Այսպես, եվրագոտու երկրներում սննդամթերքի, ալկոհոլի և ծխախոտի ինքնարժեքի աճը ամառվա վերջին ամսում կազմել է 9,8 տոկոս, ծառայություններինը՝ 5,5 տոկոս, արդյունաբերական ապրանքներինը՝ 4,8 տոկոս։
Միակ կատեգորիան, որտեղ գները տարեցտարի նվազել են, էներգետիկ ապրանքներն են: Արժեքի անկումն այս հատվածում օգոստոսին կազմել է 3,3 տոկոս։ Այդուհանդերձ ամսական գնաճը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, պահպանվել է բարձր մակարդակի վրա և կազմել 3,2 տոկոս։