Հոլանդը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի 2022/23 մրցաշրջանի խաղացող, իսկ Բոնմատին՝ կանանց ֆուտբոլում
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ՈՒԵՖԱ-ի 2022/23 մրցաշրջանի խաղացող:
23-ամյա նորվեգացին դարձել է 52 գոլի հեղինակ բոլոր մրցաշարերի 53 խաղում։
Հոլանդը երկու մրցաշարերում դարձել է լավագույն ռմբարկու՝ խփելով 12-ը Եվրոպայում և 36-ը Պրեմիեր լիգայում։ Վերջինը նոր ռեկորդ է:
Մուս հավակնորդներն էին Հոլանդի թիմակից Կևին Դե Բրույնեն և «Ինտեր Մայամիի» հարձակվող (նախկինում՝ ՊՍԺ-ի հարձակվող) Լիոնել Մեսսին։
Այտանա Բոնմատին արժանացել է ՈՒԵՖԱ-ի 2022/23 մրցաշրջանի կին խաղացող մրցանակին։
«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը քվեարկության արդյունքով առաջ է անցել Սեմ Քերից և Օլգա Կարմոնայից։
Նրա թիմերը հաղթել են ՈՒԵՖԱ-ի կանանց Չեմպիոնների լիգան և ՖԻՖԱ-ի կանանց աշխարհի գավաթը։ Բոնմատին երկուսում էլ ճանաչվել է մրցաշարի խաղացող: