Կինը վաճառել է իր դստերը և լքել որդուն, որպեսզի փախչի իր սիրեկանի հետ
Հնդկաստանի Բիհար նահանգի բնակիչը որոշել է ազատվել երեխաներից՝ նոր սիրեկանի հետ ապրելու համար։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է News9Live-ը։
Կինը կորցրել է ամուսնուն 2021 թվականին, բայց շուտով հանդիպել է մի տղամարդու, ում հետ սկսել է ռոմանտիկ հարաբերություններ։ Սակայն նոր ընտրյալը չի ցանկացել խնամել կնոջ 14-ամյա դստերն ու դպրոցական որդուն։
Հետո, ըստ ոստիկանության, հնդկուհին որոշել է թողնել երեխաներին ու փախչել սիրելիի հետ։ Նա աղջկան վաճառել է ինչ-որ գործարարի, իսկ որդուն թողել է դպրոցի հանրակացարանում։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ուսումնական հաստատության տնօրինությունը տղայի հարազատներին տեղյակ է պահել կացարանի վճարման հետ կապված պարտքերի մասին։
Արդյունքում պապիկն իր խնամքի տակ է առել երեխային։ Աղջկան գնած գործարարն ու գործարքը կազմակերպած միջնորդը բերման են ենթարկվել ոստիկանություն։ Այս պահին որոնողական աշխատանքներ են տարվում՝ փախած մորը և նրա սիրեկանին գտնելու համար։