Սեպտեմբերի 2-ին զորակցություն եմ հայտնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին․ Շաքե Իսայան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Շաքե Իսայանը գրել է․
«Սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության օրը, ես՝ որպես ՀՀ քաղաքացի այցելելու եմ Հայաստանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, և իմ լուռ ներկայությամբ զորակցություն եմ հայտնելու Արցախի մեր քույրերին և եղբայրներին:
Կարծում եմ՝ բազմաթիվ մեր հայրենակիցների և իմ կուսակից ընկերներին կհանդիպեմ այնտեղ»: