Գերմանիայում տղամարդը ծխելու համար օգտագործել է գնացքի վթարային արգելակման մեխանիզմը
Գերմանիայի Շլեզվիգ-Հոլշտայն դաշնային նահանգում գնացքի ուղևորներից մեկը ցանկացել է ծխել և դրա համար օգտագործել է արտակարգ արգելակման մեխանիզմը, ինչի համար նրա դեմ այժմ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ժամում մոտ 150 կիլոմետր արագությամբ Շլեզվիգ-Հոլշտայնում ընթացող գնացքի ուղևորը գործադրել է վթարային արգելակման մեխանիզմը: 61-ամյա տղամարդն իր արարքը բացատրել է այն հանգամանքով, որ ծխելու ցանկություն է ունեցել։ Գնացքի 150 ուղևորներից ոչ ոք չի տուժել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տղամարդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել երկաթուղային երթևեկության ընթացքում վտանգավոր միջամտության և արտակարգ իրավիճակների ծառայության կանչերի չարաշահման հոդվածով։