«Հայրենիք» կուսակցությունը՝ Արթուր Վանեցյանի գլխավորությամբ սեպտեմբերի 2-ին լինելու է Ազատության հրապարակում
«Հրապարակ»-ը «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանից հետաքրքրվել է` մասնակցելո՞ւ է արդյոք իրենց կուսակցությունը եւ մասնավորապես` Արթուր Վանեցյանը ընդդիմության հայտարարած սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքին` ի պաշտպանություն Արցախի:
««Հայրենիք» կուսակցության ստեղծման օրվանից մեր կուսակցության անդամները, պարոն Արթուր Վանեցյանի գլխավորությամբ, միշտ մասնակցել են ու ներգրավված են եղել Հայաստանի և Արցախի անվտանգությանը, հայ ժողովրդին ու հատկապես արցախահայությանն առնչվող բոլոր գործընթացներում: Բնական է, որ ես և մեր կուսակցական գործընկերները` պարոն Վանեցյանի գլխավորությամբ, սեպտեմբերի 2-ին լինելու ենք հրապարակում և բոլոր մտահոգ հայրենակիցների հետ մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին ու արցախահայությանը»,-պատասխանել է նա: