Գիտնականները պարզել են՝ ինչու են Եվրոպայում հայտնվել ռադիոակտիվ վարազներ
Գիտնականները պարզել են, որ Կենտրոնական Եվրոպայում ռադիոակտիվ վարազների հայտնվելը պայմանավորված է ոչ թե 1986 թվականի Չեռնոբիլի վթարով, այլ 20-րդ դարի սկզբին իրականացված միջուկային զենքի փորձարկումներով։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Հետազոտության համար գիտնականներն ուսումնասիրել են Գերմանիայի Բավարիա երկրամասի 11 շրջանների վայրի խոզի մսի 48 նմուշներ, որոնց մեծ մասում հայտնաբերել է ռադիոակտիվ ցեզիումի բարձր մակարդակ:
«Միջուկային զենքի փորձարկումներից ստացված 60-ամյա ռադիոցեզիումը զգալիորեն նպաստում է Կենտրոնական Եվրոպայում վայրի խոզերի վարակվածության տխրահռչակ ցուցանիշին», – վկայում է հետազոտությունը: