Վահրամաբերդում բացվել է հայ ռազմական, պետական գործիչ, զորավար Վահրամ Պահլավունու արձանը
Ախուրյան համայնքի Վահրամաբերդ բնակավայրում այսօր հանդիսավորությամբ բացվել է հայ ռազմական, պետական գործիչ, զորավար Վահրամ Պահլավունու արձանը։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից:
Միջոցառմանը մասնակցել է Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատուներ, համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, արձան-հուշաքարի նախաձեռնող և բարերար Սիմոնյան ընտանիքի անդամները, հյուրեր։ Քանդակի հեղինակը Վահե Մկրտչյանն է: