Փաշինյանը շնորհավորել է Ժապարովին՝ Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ
Մեր երկու ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական և հարգալից հարաբերություններն ամուր հենք կհանդիսանան հայ-ղրղզական համագործակցության ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ընթացիկ տարվա աշնանը Բիշքեկում կայանալիք միջոցառումների շրջանակում: Այս մասին Ղրղզստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սադիր Ժապարովին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություն, իսկ Ղրղզստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»,– նշված է Փաշինյանի շնորհավորական ուղերձում։
Նշենք, որ Ղրղզստանն իր Անկախության տոնը նշում է 1991 թվականից սկսած, երբ օգոստոսի 31–ին դուրս եկավ ԽՍՀՄ կազմից։