Որդեգրման ընթացակարգերն ավելի թափանցիկ կդառնան. հարցը քննարկվել է Արդարադատության նախարարությունում
Արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետ Մարինե Յայլախանյանը և աշխատակիցները հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտի կողմից հավատարմագրված «Carolina Adoption Services» կազմակերպության տնօրեն Ֆիլիս Սթիվենսոնի և կազմակերպության ներկայացուցչների հետ:
Արդարադատության նախարարությունը «Carolina Adoption Services» հավատարմագրված կազմակերպության հետ համագործակցում է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» Հաագայի կոնվենցիայի շրջանակներում՝ երեխաների որդեգրման գործընթացներում:
Հանդիպման ընթացքում կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են միջազգային որդեգրման բնագավառում իրենց կողմից իրականացվող աշխատանքները և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները:
Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր գործիքակազմերի ներդրմամբ առավել թափանցիկ դարձնել որդեգրման ընթացակարգերը: