Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է սեպտեմբերի 2-ի հանրահավաքին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է Ազատության հրապարակում սեպտեմբերի 2-ի կայանալիք ընդդիմության հանրահավաքին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը:
Ավելի վաղ ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը, որի նախաձեռնությամբ է կայանալու հանրահավաքը, կոչ է արել Հայաստանի եւ Արցախի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, մասնակցել հանրահավաքին: