Պարեկները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության դեպքեր
Օգոստոսի լույս 30-ի գիշերը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին, ծառայություն իրականացնելիս, Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և մեքենայով հանդերձ ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել երեք հոգու։
Մեքենայի սրահից 24-ամյա վարորդը իրավապահներին է ներկայացրել պոլիէթիլենային տոպրակ, որում եղած ութ փաթեթներում կար ընդհանուր շուրջ 84 գրամ մարիխուանա։
Մանրամասները՝ տեսանյութում։