Բրիտանիայում հայտնել են նոր պաշտպանության նախարարի անունը
Մեծ Բրիտանիայի նոր պաշտպանության նախարար է նշանակվել էներգետիկայի նախարար Գրանթ Շեփսը, որը կփոխարինի հրաժարականի դիմում ներկայացրած Բեն Ուոլեսին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ն։
Պարբերականը նշում է, որ վերջին 12 ամսվա ընթացքում Շեփսը նախարարների կաբինետում արդեն հինգերորդ պաշտոնն է ստանձնում։ Վերջին մեկ տարվա ընթացքում նա նաև եղել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարարը, ներքին գործերի նախարարը, ինչպես նաև գործարարության ու առևտրի նախարարը։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարականի դիմում է ներկայացրել երկրի վարչապետ Ռիշի Սունակին, որն ընդունել է նրա հրաժարականը։