Յոհաննեսբուրգի հինգհարկանի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 63- ի
Յոհաննեսբուրգի կենտրոնում հինգհարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 63-ի: Վիրավորների թիվն առնվազն 43 է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է հարավաֆրիկյան News 24 պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվել էր 47 զոհի մասին։ Ըստ Յոհաննեսբուրգի Արտակարգ ծառայությունների խոսնակի՝ «մեծ հավանականություն կա», որ զոհերի թիվը կարող է աճել, մինչ փրկարարները հերթով անցնում են հարկերով։ Ըստ խոսնակի՝ փախչել փորձող մարդիկ հայտնվել են ծուղակում, քանի որ հարկերի միջև տարբեր կառույցներ են եղել։
Վաղ առավոտյան բռնկված հրդեհի պատճառն առայժմ մնում է անհայտ։
Տեղական SABC ռադիոկայանը հայտնում է, որ շենքում բնակվել են մարդիկ, որոնք անօրինական կերպով են գրավել այն, այդ թվում՝ անօրինական միգրանտներ: