Երևան, 29.Սեպտեմբեր.2024, 00:00 |
Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր... Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ն... Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն սենց ուրախ ա... Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վեր... Իմ Աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցե... Տարօրինակ բան չկա, Մայր Աթոռ ենք այցելում, եկ... Հրդեհ՝ Երևանի թիվ 185 դպրոցում Իշխանության հետ միավորվելու բան չկա. գոնե էսօ... Հայ քրիստոնյա եմ և պաշտում եմ հայ եկեղեցին. Ռ... Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Բագրատ սրբազանն ինքն է որոշել չմասնակցել. որև... Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունից... Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանութ... Ոչ մի սրացում էլ չկա. գործարար Սամվել Կարապետ... «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյա... Ռուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեց... Դուշմանություն են արել, պետությունը պետք է օգ... Գնել Սանոսյանն ու Իրանի դեսպանը կանգառ են ուն... «Հեզբոլլահ»-ը հաստատել է Նասրալլահի մահվան լո... Մյուռոնօրհնեքի արարողություն՝ Մայր Տաճարում․ ... Մանրամասներ՝ կոմայի մեջ հայտնված երեխայի մահվ... Այրվել է անասնակեր ՀՀ-ում առողջության պահպանման կազմակերպություն... Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հ... Փաշինյանը Աննա Հակոբյան հետ հարգանքի տուրք է ... Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Մյուռոնօրհնեք... Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են ... Օդի ջերմաստիճանը կնվազի 10-ամյա աղջիկը գիտակցության չգալով մահացել է ... ԱՄՆ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳ... Ե՞րբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը ... 12 զոհ, տասնյակ վիրավորներ․ Դաղստանում բենզալ... Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արար... Մեքենա է այրվել Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ... Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվ... Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալո... ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել ե... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրոր... Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. խո... Կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Իզոսերոլոգիական հետազոտություններ․ որ դեպքերո... Աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ի համար Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապ... Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրա... Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» ... Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում.... Անգամ Լուլուն է Ավինյանին քննդատում. «Հրապար... Մբապեն և ՊՍԺ-ն կրկին կհանդիպեն դատարանում Լույս չի լինելու․ հասցեներ Արսենալը կարող է Ժեզուսին 40 մլն եվրոյով վաճա... Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որ... Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների... Նախագահ Խաչատուրյանն ընդունել է ամերիկահայ գի... Ռուսաստանի հետ երկխոսության լարվածությունը եր... Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է ... Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների նե... Լավրովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Լ... Դանիելիս ծնունդով քիչ-քիչ սկսեցի ապրել. զոհվա...

Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վաղը հրաժարականի դիմում կներկայացնի: Նա գրել է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի ժողովրդի կողմից Արցախի Հանրապետության նախագահ ընտրվելու արդյունքում 2020թ. մայիսի 21-ին ստանձնել եմ Նախագահի լիազորությունները: Հաջորդ իսկ օրվանից անցել եմ Արցախի պաշտպանունակությունն ամրապնդելու, Արցախի սահմանների անառիկությունն ապահովելու գործին: Ցավոք, ընդամենը չորս ամիս անց Ադրբեջանի կողմից սանձազերծվեց 44-օրյա պատերազմը, որն ավարտվեց մեր պարտությամբ: Իհարկե, կարելի է պարտության ողջ մեղավորությունը բարդել Արցախի չորսամսյա նախագահի վրա, և ես ամենևին չեմ հրաժարվում պատասխանատվությունից, բայց, հավատացեք, մեզանից յուրաքանչյուրն ուներ պատասխանատվության իր բաժինը՝ ամեն մեկն իր կարգավիճակի ու կարողությունների չափով: Բոլոր դեպքերում, ես մի քանի անգամ հայտարարել եմ, հիմա հրապարակայնորեն կրկին ներողություն եմ հայցում հայ ժողովրդից՝ մեղավորության իմ բաժնի համար, բայցև նորից հավաստիացնում եմ, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ես ձեռնարկել եմ բոլոր քայլերն իմ ուժերի ու փաստացի լիազորությունների սահմաններում, գուցեև ավելին:

Հավատացնում եմ, որ իրավիճակը ոչ պակաս բարդ էր նաև 44-օրյա պատերազմից հետո, և ստեղծված իրավիճակը պակաս պատասխանատվություն չէր պահանջում: Արցախը կանգնած էր կործանման եզրին, և կրկին ներքին կայունությունն ու ամրությունն ապահովելու ծայրահեղ անհրաժեշտություն կար: Թվում էր, թե հետպատերազմյան հոգեճնշող վիճակը և հոգեֆիզիոլոգիական ծանրաբեռնվածությունը պետք է հաղթած լինեին ինձ, բայց ես ուժ գտա պատասխանատվություն ստանձնելու նաև այդ ժամանակ: Այդ ողջ ընթացքում ես իմ ամբողջ ներուժն ուղղել եմ Արցախում ներքին կայունությունն ամրապնդելուն, այդ պայմաններում ենթադրվող հանցավորության աճը կանխելուն, արցախցիների հայրենադարձությունն ապահովելուն, երկրի սահմանադրական կարգն ու պետականության սյուները կանգուն պահելուն: Այո, որոշ հարցերում հաջողություններ չենք ունեցել, բայց, ընդհանուր առմամբ, ամենակարճ ժամկետում ոչ միայն ուղղել ենք երկրի կորացած մեջքը, այլև կյանքը կրկին վերադարձրել որոշակի կայուն հուն:
Գուցե հենց նաև դա էր պատճառը, որ ամեն գնով մեզ ոչնչացնելուն, ցեղասպանելուն պատրաստ Ադրբեջանը 2022թ. դեկտեմբերի 12-ից սկսեց Արցախի շրջափակումը, իսկ 2023թ. հունիսի 15-ից՝ նաև լիակատար պաշարումը: Դա տեղի ունեցավ նաև այն պատճառով, որ, չնայած Արցախի ժողովրդի հանդեպ իրականացվող ամենօրյա սադրանքներին ու բռնաճնշումներին, մեր ժողովուրդը շարունակում էր Արցախը շենացնելու իր սուրբ գործը:

Արդեն գրեթե ինն ամիս է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ, իսկ Արցախի պատանդառված ժողովուրդը ենթարկվում է անթաքույց ցեղասպանության: Այս ընթացքում մենք մեր կարողությունների սահմաններում ձեռնարկել ենք բոլոր հնարավոր միջոցները ստեղծված իրավիճակը աշխարհին ներկայացնելու և միջազգային հանրության աջակցությունը ստանալու համար, երկու անգամ հարցը քննարկման առարկա էր դարձել նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, երկուական անգամներ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել են Արցախն ապաշրջափակելու վերաբերյալ որոշումներ, բազմաթիվ հայտարարություններ ու կոչեր են հնչել հարյուրավոր միջազգային սուբյեկտների կողմից: Սակայն ադրբեջանական ագրեսիվ վարքագիծը որևէ կերպ չի կանխվել:

Այսօր աշխարհում ձևավորված աշխարհաքաղաքական անկայուն վիճակը, տարածաշրջանային իրադարձություններն ու կանխատեսվող զարգացումները, Արցախում և դրա շուրջ տեղի ունեցող երևույթները, արցախյան ներքաղաքական ու ներհասարակական մթնոլորտն ուղղակիորեն հուշում են, որ առկա է մոտեցումների ու քայլերի փոփոխության, ճկունություն դրսևորելու անհրաժեշտություն: Նշվածին հասնելու համար Արցախում անհրաժեշտ է հիմնական դերակատարների փոփոխություն՝ սկսած ինձնից:

Իմ կենսագրությունը և դրա հանդեպ Ադրբեջանի վերաբերմունքը արհեստականորեն ձևավորում են մի շարք պայմաններ, որոնք էական խնդիրներ են հարուցում մեր հետագա քայլերի կառուցման և ճկուն քաղաքականության վարման տեսանկյունից: Բացի դրանից, պատերազմում պարտությունը և դրանից հետո երկրում ստեղծված դժվարություններն էականորեն նվազեցրել են նաև իշխանությունների, հատկապես՝ Նախագահի նկատմամբ վստահությունը, ինչը լրջագույնս խոչընդոտել է պատշաճ կառավարման հետագա ընթացքին: Հետևաբար, պետք է փոփոխությունը սկսել հենց ինձնից: Վաղը ես Արցախի Հանրապետության ժողովրդին ու Ազգային ժողովին եմ ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից հրաժարականի դիմումս: Այս վերջնական որոշումը ես կայացրել եմ երկու օր առաջ՝ հաշվի առնելով վերջին շաբաթների իմ շփումները բոլոր ներքին ու արտաքին դերակատարների և լայն հանրության հետ: Սա իմ ունեցած տվյալների վերլուծության արդյունքների հիման վրա կշռադատված որոշում է՝ կայացված բացառապես իմ կողմից:

Նախքան այդ, այսօրվա իմ հրամանագրով Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և պետական նախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանը, ում տրվել են լայն լիազորություններ: Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը և կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը և թե՛ պետական կառավարմանը:

Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գուրգեն Ներսիսյանին և ուզում եմ հատուկ շեշտել, որ անգնահատելի է 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, դրան հաջորդող ժամանակահատվածում և շրջափակման ընթացքում նրա կատարած աշխատանքի նշանակությունը պետության համար: Նա պետական նախարարի պաշտոնը ստանձնել է Արցախի համար ծանրագույն ժամանակներում, տքնաջան ու թափանցիկ աշխատանք է կատարել այդ դժվարին պայմաններում Արցախի ժողովրդին պատուհասած ծանրությունը մեղմելու ուղղությամբ և պայքարելու, համառորեն ու խիզախորեն առաջ գնալու իր բնավորությամբ կարողացել է հաղթահարել բազմաթիվ խնդիրներ: Համոզված եմ, որ նրա գիտելիքները և սկզբունքային, արդարացի, անզիջում ու հաստատակամ տեսակը շարունակելու են ծառայել Արցախին ու մեր ժողովրդին:

Սիրելի՛ հայրենակիցներ, ես շարունակելու եմ ընտանիքիս՝ Արցախում գտնվող անդամների հետ ապրել Արցախում, առավելապես ընդգրկվելու եմ Արցախի անվտանգության ապահովման գործում, շարունակելու եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը Արցախի ապագայի նկատմամբ և աջակցելու եմ երկրի գործող իշխանություններին: Իմ այս քայլն ուղղված է նաև Արցախում ներքին կայունությունն ու հասարակական ամուր կարգն ապահովելուն: Ի հեճուկս բոլոր դժվարությունների, մեր ներքին կայունությունն ու հանրային համերաշխությունը բոլոր հաջողությունների նախապայմանն է, որից ցանկացած շեղում կամ շեղման փորձ պետք է բացառվի:
Խաղաղություն, բարօրություն ու հավերժականություն Արցախ աշխարհին ու հայ ազգին»:

Այս թեմայով

Վեց օր «Երևան կլասիկ ֆեստը» Թումանյանի անվան ... ՌԴ-ն պատրաստ է ՀՀ և Ադրբեջանի հետ եռակողմ հան... Բժիշկը անքնությունից ազատվելու պարզ ու հաճելի... Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարր... Օսասունան գոլառատ խաղում հաղթեց Բարսելոնային ... Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործել... Ամիլոիդոզ․ կարող է սրտի հետ կապված հիվանդությ... Ռեալ Սոսյեդադը խոշոր հաշվով հաղթեց Վալենսիայի... «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայ... Լիվերպուլը հաղթեց Վուլվսին ու գլխավորեց մրցաշ... Հեծանվավազքի «Վարչապետի գավաթը» այս տարվանից ... Խաղաղության հնարավոր չէ հասնել ցանկացած գնով ... Փոթորիկ՝ ԱՄՆ-ում․ զոհվել է 44 մարդ Այգում հայտնաբերվել է տղամարդու դի․ մանրամասն... Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված ... Շվեյցարիան ողջունում և աջակցում է Չինաստանի և... Լավ հանդիպում էր․ Էնցո Մարեսկա Խոշոր ավտովթար՝ Երևանում․ «Lexus»-ը կողաշրջվե... Հերքվել են ութ ժամ քնի առավելությունները Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցո... Վեդու Թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվածքներ ստ... Ծեծկռտnւք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ... Գնել Սանոսյանն այցելել է «Ագարակ» ենթակայան Լավրովն անմարդկային է անվանել Իսրայելի հարձակ... Մանրամասներ՝ Երևանում դպրոցում հրդեհի բռնկման... Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններո... Պալմերն ԱՊԼ-ի նոր ռեկորդ գրանցեց Ռուսալեզու լրագրողին վռնդել են Մոլդովայի նախա... Երևանի հյուրանոցներից մեկում գողացել են 50 հա... Իշխանության հրաժարականի թեման իմը չէ, կարևորը... Արա', ցավդ տանեմ, ի՞նչ ես ուզում ինձնից, քելե... Ռուսաստանը խստորեն դատապարտել է Նասրալլահի սպ... ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պա... Ով օծված է Սրբալույս Մյուռոնով, չի կարող հրաժ... Չգիտեմ` ով է մասնակցում, ես իմ անունով հրավեր... Մյուռոնօրհնեքը խորհրդանշում է կապն անցյալի, ն... Ուզում եմ ազգս ուրախ լինի, միայն սենց ուրախ ա... Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլը․ վեր... Իմ Աստծո առաջ մաքուր խղճով եմ գնում՝ մասնակցե... Տարօրինակ բան չկա, Մայր Աթոռ ենք այցելում, եկ... Հրդեհ՝ Երևանի թիվ 185 դպրոցում Իշխանության հետ միավորվելու բան չկա. գոնե էսօ... Հայ քրիստոնյա եմ և պաշտում եմ հայ եկեղեցին. Ռ... Աղոթք բարձրացվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո... Բագրատ սրբազանն ինքն է որոշել չմասնակցել. որև... Նյու Յորքի քաղաքապետը Հայոց ցեղասպանությունից... Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանութ... Ոչ մի սրացում էլ չկա. գործարար Սամվել Կարապետ... «Ամեն ինչի մասին խոսում են»․ Սամվել Կարապետյա... Ռուսաստանը գլոբալ մեծ տերություն է, որը ազդեց... Դուշմանություն են արել, պետությունը պետք է օգ... Գնել Սանոսյանն ու Իրանի դեսպանը կանգառ են ուն... «Հեզբոլլահ»-ը հաստատել է Նասրալլահի մահվան լո... Մյուռոնօրհնեքի արարողություն՝ Մայր Տաճարում․ ... Մանրամասներ՝ կոմայի մեջ հայտնված երեխայի մահվ... Այրվել է անասնակեր ՀՀ-ում առողջության պահպանման կազմակերպություն... Քննարկվել են ՀՀ-ԵՄ երկկողմ դինամիկ զարգացող հ... Փաշինյանը Աննա Հակոբյան հետ հարգանքի տուրք է ... Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու Մյուռոնօրհնեք... Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են ... Օդի ջերմաստիճանը կնվազի 10-ամյա աղջիկը գիտակցության չգալով մահացել է ... ԱՄՆ դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել ՆԳ... Ե՞րբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակ... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Դանակահարություն՝ Երևանում․ 32-ամյա տղամարդը ... 12 զոհ, տասնյակ վիրավորներ․ Դաղստանում բենզալ... Ավինյանը կմասնակցի Մայր Տաճարի վերաօծման արար... Մեքենա է այրվել Սերժ Սարգսյանն անհնարին է համարում ՀՀ գործող ... Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Բեյրութի արվ... Մեր Նահատակները մեզ համար պետություն ունենալո... ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել ե... Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ ... Շուրջ երեք ամիս անձը պահվել է հոգեբուժական կա... Հայաստանն ու Իրանը քննարկում են Արաքսի երկրոր... Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցնում. խո... Կանցկացվի «Երևանի գունավոր վազք» վազքարշավը Իզոսերոլոգիական հետազոտություններ․ որ դեպքերո... Աստղագուշակ՝ սեպտեմբերի 28-ի համար Գազանջատումներ՝ տասնյակ հասցեներում Փաշինյանի ընտանիքի չափահաս անձանց տվյալները բ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչպե՞ս կդասավորվի Փարսյանի ճակատագիրը. «Հրապ... Ռեկտորը եւ եւս մի քանիսը դեռ ՁՊՎ-ում են. «Հրա... Այն, ինչ «Հայաքվեին» չէր կարելի, «Եվրաքվեին» ... Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում.... Անգամ Լուլուն է Ավինյանին քննդատում. «Հրապար... Մբապեն և ՊՍԺ-ն կրկին կհանդիպեն դատարանում Լույս չի լինելու․ հասցեներ Արսենալը կարող է Ժեզուսին 40 մլն եվրոյով վաճա... Հնդկաստանում ձկնորսները հազվագյուտ ձուկ են որ... Քննարկվել է ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների... Նախագահ Խաչատուրյանն ընդունել է ամերիկահայ գի... Ռուսաստանի հետ երկխոսության լարվածությունը եր... Մհեր Գրիգորյանը Իվա Պետրովային ներկայացրել է ... Սեպտեմբերի 27-ի դրությամբ էլեկտրոմոբիլների նե... Լավրովը դատապարտել է Իսրայելի հարձակումները Լ... Դանիելիս ծնունդով քիչ-քիչ սկսեցի ապրել. զոհվա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan