Բաքուն կազմակերպել է դիվանագետների այց` Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհ
Ադրբեջանը շուրջ հինգ տասնյակ երկրների՝ այդ թվում Թուրքիայի և Ռուսաստանի, դիվանագետների ուղեկցել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհահատված՝ ցուցադրելու հումանիտար բեռը, որը Բաքուն մտադիր է փոխադրել Լեռնային Ղարաբաղ, գրում է Ազատությունը։
Այցի նպատակը, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, «հայերի շոուն» ցույց տալն է, որոնք արգելում են «բեռնատարների վարորդների միջոցով Ղարաբաղ ալյուր ներկրել»:
Թվարկված երկրների մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ-ը և Ֆրանսիան բացակայում են: