Որքա՞ն արժե Մեգան Մարքլի մեկ գովազդային հրապարակումը
Վերջերս գրել էինք, որ Մեգան Մարքլը վերադարձել է Ինստագրամ սոցիալական ցանց, և այժմ հայտնի է դարձել նրա աքաունթում գովազդային գրառման արժեքը։
Սասեքսի դքսուհին ստեղծել է պրոֆիլ՝ @Meghan անունով և գլխավոր նկար դրել իր սիրելի ծաղիկները։ Օգոստոսի սկզբին էջին գրանցվել է արդեն տասը հազար մարդ, իսկ այսօր նրանց թիվը հասել է 106 հազարի։
Showbiz-ի փոխանցմամբ՝ փորձագետները հաշվարկել են, որ մեկ գովազդային գրառման արժեքը կարող է հասնել մեկ միլիոն դոլարի։ Գուցե իմաստ չունի՞ վերադառնալ կինո։
Հիշեցնենք, վերջերս հայտնի դարձավ, որ արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը չեն ցանկանում բարելավել հարաբերությունները Հարրիի հետ։ Փորձագետի խոսքով՝ թագավորական ընտանիքի անդամները կհրաժարվեն, եթե դուքսը նրանց առաջարկի հաշտություն կնքել։