«Դադարեցրե՛ք շրջափակումը, բացե՛ք ճանապարհը». շվեցարահայ նկարիչն ակցիա է անցկացրել Արցախի շրջափակման մասին
«Դադարեցրե՛ք շրջափակումը, բացե՛ք ճանապարհը»։ Շվեցարահայ նկարիչ Միշա Բադասյանը Շվեցարիայի Ցյուրիխ քաղաքում ակցիա է անցկացրել Արցախի շրջափակման մասին։
«Ես հավաքում էի խնայված հացը 3 օր՝ այս ինստալացիան ստեղծելու և մարդկանց տեղեկացնելու Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին, որտեղ մարդիկ այս պահին մահանում են առանց սննդի:
Իմ առաջին հրապարակային ակցիան Ցյուրիխում տեղափոխվելուց ի վեր: Դա մեծ փորձ էր, և նման նախագծերի մեծ կարիք կա, քանի որ շվեյցարացիները նույնիսկ չգիտեն, թե որտեղ է Հայաստանը։ Ես զրուցում եմ մարդկանց հետ և կարող էի պատմել իմ պատմությունը»,- գրել է նա ֆեյսբուքի իր էջում և լուսանկարներ հրապարակել։