Որսորդները վեց ժամ կռիվ են տվել հսկայական ալիգատորի հետ
ԱՄՆ-ում բռնել են չորս մետրանոց ալիգատորի և նոր ռեկորդ սահմանել Միսիսիպի նահանգում։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է WFTV-ն։
Հսկայական ալիգատորին բռնել են Թաներ Ուայթը, Դոն Վուդսը, Ուիլ Թոմասը և Ջոյ Քլարկը։ Տղամարդիկ Յազո գետի վրա որսի են գնացել՝ խոշոր կոկորդիլոսի գտնելու նպատակով։ Նրանք հանդիպել են մեծ սողունների, սակայն մտադրվել են գերազանցել նախորդ նվաճումը և չեն մոտեցել դրանց։ Շուտով որսորդները տեսել են շատ ավելի մեծին:
Կենդանին շատ ուժեղ է եղել, նա մի քանի անգամ ազատվել է կեռիկից, դուրս թռել ջրից, նորից իջել է հատակը և թաքնվել։ Արդյունքում, ամերիկացիները սլիգատորի հետ կռվել են ավելի քան վեց ժամ՝ մինչև գիշերվա երեքն անց կես։
Չափելուց հետո պարզվել է, որ նրանք բռնել են 4,3 մետր երկարությամբ և 364 կիլոգրամ քաշով ալիգատոր։