Հայտնի են Իտալիայի հավաքականի նոր մարզչական շտաբի անդամները
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հրապարակել է ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետիի շտաբի անդամների անունները։
Շատերը, այդ թվում՝ նրա օգնական Մարկո Դոմենիչինին, արդեն աշխատել են Սպալետիի հետ «Նապոլիում», որը նրան տարավ Սերիա Ա-ի 2022/23 մրցաշրջանի չեմպիոնության։ «Նապոլիում» Սպալետիին օգնել են նաև Դանիելե Բալդինին, Սալվատորե Ռուսսոն և Ֆրանչեսկո Սինատին:
Լեգենդար դարպասապահ և 2006 թվականի աշխարհի առաջնության հաղթող Ջանլուիջի Բուֆոնը ևս միացել է Սպալետիի թիմին և դարձել իտալական պատվիրակության ղեկավար։
FIGC-ն նաև հաստատել է, որ Գաբրիել Օրիալին կհեռանա ազգային թիմից ինը տարի այնտեղ աշխատելուց հետո: «Ինտերի» լեգենդը հավաքականում աշխատել է Անտոնիո Կոնտեի, Ջամպիերո Վենտուրայի և Ռոբերտո Մանչինիի հետ։