Ո՞րն է ամենակալորիական միրգը
Ավոկադոն համարվում է ամենաառողջ մրգերից մեկը՝ իր պարունակած վիտամինների և հանքանյութերի բազմազանության շնորհիվ։ Այնուամենայնիվ, այս մթերքը մի գաղտնիք ունի՝ այն շատ կալորիական է, ասել է դիետոլոգ Նատալյա Նեֆեդովան։ Դուք կարող եք միաժամանակ ուտել ոչ ավելի, քան մեկ ավոկադո, պարզաբանել է նա Sputnik ռադիոկայանին տված հարցազրույցում։
Նա բացատրել է, թե սննդակարգում ինչ տեղ պետք է զբաղեցնեն նման մթերքները։ Ավոկադոն, շնորհիվ իր կազմի մեջ մտնող բազմազան վիտամինների և հանքանյութերի, համարվում է ամենաառողջարար մրգերից մեկը: Սակայն այս մթերքը, ըստ բժիշկ-դիետոլոգ Նատալյա Նեֆեդովայի, շատ կալորիական է։ Նա նշել է, որ օրական կարելի է ուտել միայն մեկ ավոկադո։ «Ոմանք կարծում են, որ ավոկադոն չի կարող վնասակար լինել կազմվածքի համար։ Բայց այն շատ յուղոտ արտադրանք է։ Պետք չէ հուսալ, որ օրական երեք ավոկադոն ոչ մի կերպ չի ազդի քաշի վրա»,-ընդգծել է Նատալյա Նեֆեդովան: