Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով կվաճառի սեփական ՀՕՊ համակարգերը
Թուրքիան շուտով կվաճառի սեփական ՀՕՊ համակարգերը, այլ ոչ թե դրանք կգնի այլ երկրներից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
Էրդողանը հայտնել է, որ ավելի վաղ արդեն Siper ՀՕՊ համալիրի հաջող փորձարկումներ են իրականացվել։ «Շուտով մենք կդառնանք մի երկիր, որը վաճառում է այդ համակարգերը նրանց, ովքեր չեն վաճառել դրանք մեզ՝ տարբեր պատրվակներ հորինելով»,-ասել է նա։
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, Siper-ը հեռահար զենիթահրթիռային համալիր է, որը նախատեսված է ցանկացած օդային թիրախ խոցելու համար: Փորձագետների կարծիքով՝ այդ համալիրը մի քանի տարվա մոդիֆիկացիաներից հետո կարող է հասնել ռուսական Ս-400 ԶՀՀ-ների մակարդակին։
Օգոստոսի 30-ին Անկարայում բացվել է TEKNOFEST ավիատիեզերական փառատոնը։ Փառատոնի ուշադրության կենտրոնում են թուրքական անօդաչուները՝ Bayraktar TB2, Bayraktar TB3, Bayraktar Ak nc եւ Bayraktar K z lelma։