Պատերազմի ավարտը և Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր են. Զելենսկի
Պատերազմի ավարտը և Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր են՝ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին RTP լրատվամիջոցին տված բացառիկ հարցազրույցում և նշել դրանց համար անհրաժեշտ պայմանը՝ Մոսկվան պետք է հարգի մեր իրավունքները, մեր հողում ապրելու իրավունքը, և ռուսական ուժերը ամբողջությամբ պետք է լքեն Ուկրաինայի տարածքը՝ շեշտել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր երկրի համար կարևոր է, որ Պորտուգալիան, Բրազիլիան և աֆրիկյան մի քանի երկրներ ուժեղացնեն իրենց մասնակցությունը խաղաղության բանաձևին, և ոչ միայն պաշտոնական աջակցությամբ: Հարցազրույցի ընթացքում Վոլոդիմիր Զելենսկին վստահեցրել է, որ ուկրաինական զորքերի մարտունակությունն ու մարտական ոգին շատ բարձր են: Նրա խոսքով, սակայն, զինված ուժերը համապատասխան տեխնիկայի մատակարարման կարիք ունեն: Այս պահին, ըստ Զելենսկու, հատկապես հրատապ է զրահապատ բժշկական մեքենաների տրամադրումը:
Մանրամասները՝ տեսանյութում: