Փարիզի քաղաքապետի այցը Հակարիի կամուրջ համարձակ, արժանապատիվ և համամարդկային արժեքներ կրող ղեկավարի քայլ է. Թանդիլյան
Փարիզի քաղաքապետ տիկին Անն Իդալգոյի այցը Հակարիի կամուրջ համարձակ, արժանապատիվ և համամարդկային արժեքներ կրող ղեկավարի քայլ է, որն արժանի է բարձր գնատահականի։
Այս մաիսն իր ֆեյսբուքյան էջում գառում է կատարել «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը:
«Ողջունում եմ տիկին քաղաքապետի՝ բարձրաստիճան պետական պաշտոնյային և իմաստուն կին ղեկավարին հարիր քայլը։
Լիահույս եմ, որ այս քայլը ավելի ազդեցիկ գործողությունների ազդակ է և նպաստելու է Արցախի ժողովրդի կենսական շահերի գործնական պաշտպանությանը»,- նշված է գրառման մեջ։