Ջանդ սաղ, Փաշինյան ջան, էլ գովելու բան չկա, բայց մեր հորերում պոմպ դնենք, որ ջուր ունենանք. Լեռնավանցին՝ վարչապետին
Սպիտակ համայնքի Լեռնավան բնակավայրում կառուցվել է ջրամբար: Մոտ 12 հազար 500 խմ ծավալով գեոմեմբրանային թաղանթով ջրամբարի կառուցման սուբվենցիոն ծրագրի արժեքը 35 մլն դրամ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ միջոցների մի մասը հատկացրել է կառավարությունը, մյուս մասը՝ համայնքը:
Լեռնավանցիները Փաշինյանի հետ հանդիպմանը խնդրեցին, որ հորերում պոմպ դնեն, որպեսզի ջուր ունենան. «Ջանդ սաղ, Փաշինյա՛ն ջան, էլ գովելու բան չկա, հալալ էղնի քեզ: Մենք էս սարերից ջուր ունեինք, հիմա չի գալիս, 4 հատ խորքային հոր ունենք, որոնց մեջ ջուր կա, հիմա կարող ենք ձեր օգնությամբ այդ հորերում պոմպեր դնենք, եւ ոռոգումը կկարգավորվի, եւ խմելու ջուր կլինի»: