Ռազմական հեղաշրջում՝ Գաբոնում. գեներալները հայտարարել են ռեժիմի փոփոխության մասին
Գաբոնում ռազմական խմբավորումը հայտարարել է իշխանության ինստիտուտների լուծարման և նախագահ Ալի Բոնգոյի տապալման մասին, հայտնում է Euronews-ը։
Գաբոնի նախագահ Ալի Բոնգոյի վերընտրվելու մասին պաշտոնական հայտարարությունից հետո մի խումբ զինվորականներ հայտնվել են ազգային հեռուստատեսությամբ։ Նրանք հայտարարել են քվեարկության արդյունքները չեղարկելու և պետական բոլոր կառույցները լուծարելու մասին։
Ինչպես հայտնում է AFP-ն, հեղաշրջման մասին հայտարարել են տարբեր ուժային կառույցների, այդ թվում՝ Պրետորիայի գվարդիայի, ազգային բանակի և ոստիկանության ներկայացուցիչներ։ Նրանք Գաբոնի ղեկավարությանը մեղադրել են «անպատասխանատու և անկանխատեսելի կառավարման մեջ, որը սպառնում է երկիրը քաոսի մեջ գցել»։
Զինվորականները միաժամանակ շեշտում են, որ չեն հրաժարվում Գաբոնի միջազգային պարտավորություններից։ Երկրի մայրաքաղաք Լիբրևիլում ավտոմատ կրակահերթեր են հնչել։ Հայտարարվել է սահմանների փակման մասին։