Թուրքիայում հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար ձերբակալվել են քուրդ երկրպագուներ
Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրում տեղի Ամեդսփորի եւ հյուր եկած Դենիզլիսփորի հանդիպման ժամանակ որոշ քուրդ երկրպագուներ Թուրքիայի հիմնի ժամանակ ոտքի չեն կանգնել։
Թուրքական GazeteDuvar-ի փոխանցմամբ Ամեդսփոր-Դենիզլիսփոր ֆուտբոլային հանդիպումից հետո մարզադաշտում ձերբակալվել են 11 քուրդ ֆուտբոլասերներ հիմնի ժամանակ ոտքի չկանգնելու համար։ Ձերբակալված քուրդ երկրպագուները մեղադրվում են պետական խորհրդանիշերը անարգելու մեջ։