«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնականը հայց է ներկայացրել ընդդեմ կառավարության
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի աշխատակազմի ղեկավարի նախկին օգնական Տիգրան Մուղնեցյանը հայց է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ կառավարության։ Մուղնեցյանը վարչապետի աշխատակազմի ղեկավարի օգնական նշանակվեց իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ աշխատակազմի ղեկավարն Էդուարդ Աղաջանյանն էր։
Մուղնեցյանն այդ ժամանակ նորաստեղծ կառավարության ամենաերիտասարդ աշխատակիցն էր` նա ծնվել է 1996 թվականին, այն ժամանակ 22 տարեկան էր։ Վարչական դատարան ներկայացրած հայցով Մուղնեցյանը պահանջում է, որ դատարանը պարտավորեցնի կառավարությանը՝ ընդունել վարչական ակտ՝ իրեն շարքային կազմի պարտադիր զինծառայությունից ազատելու մասին, որպես 3-րդ կողմ է ներգրավվել ԿԳՄՍ նախարարությունը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում։