Ռուս խաղաղապահների մեքենայում ադրբեջանցի է եղել, որին փորձում էին ներս անցկացնել․ Տաթևիկ Հայրապետյան
ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Արցախի հայերը փակել են Աղդամի ճանապարհը՝ մերժելով Ադրբեջանի «հումանիտար» օգնությունը: Այս մարդկանց արժանապատվության գիտակցումից, համառության զգացողությունից ու Ադրբեջանի քաղաքական նպատակների գիտակցումից շատ չէ՝ մի 10% գնար որոշում կայացնողներին կպներ, հիմա այս վիճակը չէինք ունենա…
Դեռ չեմ խոսում այն մասին, որ ռուս խաղաղապահների մեքենան ստուգել են ու ադրբեջանցի են հայտնաբերել, որին անհասկանալի պատճառներով ռուսները փորձում էին ներս անցկացնել»: