Ինչպե՞ս ճանաչել չարորակ խալը․ բացատրում է բժիշկը
Մելանոմայի առաջին նշանը արդեն գոյություն ունեցող խալի փոփոխությունն է կամ մաշկի վրա նոր պիգմենտային նորագոյացության ի հայտ գալը․ ասել է ուռուցքաբան Միխայիլ Պիլխը։
Ըստ մասնագետի՝ նորմալ խալերը սովորաբար լինում են օվալաձև կամ շրջանաձև և ունեն հստակ սահմաններ։ Չարորակ խալերի նշաններն են՝ անհամաչափությունը, ատամնավոր եզրերը, անհավասար գունավորումը և վեց միլիմետրից ավելի չափը։
Պիլչը նաև նշել է, որ այստեղ ռիսկի հիմնական գործոններից են ուլտրամանուշակագույն ճառագայթները: Ռիսկի խմբում են բաց մաշկ ունեցող մարդիկ և նրանք, ովքեր չափազանց և անվերահսկելի արևայրուք են անում: Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տալիս զգույշ լինել նրանց, ովքեր մարմնի վրա շատ խալեր ունեն, մելանոմայի ընտանեկան պատմություն ունեցող մարդկանց և թուլացած իմունային համակարգով հիվանդներին, Mediahub-ի փոխանցմամբ՝ հայտնում է Moslenta-ն։