ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մոպեդը կողաշրջվել է. մոպեդավարին օգնության են հասել պարեկն ու քաղաքացիները
Օգոստոսի 28-ին, մոպեդի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:45-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 56-ամյա Գագիկ Պետրոսյանը Երևան քաղաքի Իսակովի պողոտայի թիվ 74 հասցեի դիմաց իր վարած Honda մակնիշի առանց հաշվառման համարանիշի մոպեդով կողաշրջվել է:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կողաշրջման հետևանքով Գ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներ է ստացել:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ամենը ֆիքսվել է վթարի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից, որով երևում է՝ ինչպես է տեղի ունեցել դեպքը, ինչից հետո նույն պահին նշված վայրով անցնող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Ռոման Ալոյանը մի քանի քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերում վիրավորներին, ապա նրան տեղափոխում Ռ. Ալոյանի ավտոմեքենան, ով էլ վիրավորին տեղափոխում է հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի պարեկները, ովքեր սահմանազատում են տարածքը:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: