Ալբան որոշել է ավարտել կարիերան Իսպանիայի հավաքականում
«Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստ Ժորդի Ալբան որոշել է ավարտել կարիերան Իսպանիայի ազգային հավաքականում:
Armsport-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ալբան մի քանի շաբաթ առաջ տեղեկացրել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիային իր որոշման մասին։
34-ամյա Ալբան Իսպանիայի հավաքականում խաղացել է 12 տարի և իր ակտիվում ունի 93 հանդիպում:
Այժմ Ալբան խաղում է ԱՄՆ-ում՝ «Ինտեր Մայամիի» կազմում։