Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում. Բագրատ Սրբազան
«Այսօր Աբելի և Կայենի պատմությունն է կրկնվում: Այսօրվա պատկերը առաջին մարդկանց՝ Կայենի և Աբելի պատկերն է․ երբ Կայենը սպանեց Աբելին, Աստված հարցրեց՝ ո՞ւր է քո եղբայրը, Կայենն ասաց․ «Ես հո եղբորս պահապանը, պահակը չե՞մ, ի՞նձ ինչ, թե իրեն ինչ է պատահել, որտեղ է պատահել։ Ես խրախճանք եմ անում Սիսիանում, Գորիսում, Իջևանում, Երևանում, Սնուպ Դոգ եմ բերում, այն էլ աղետալի պատերազմի օրերից մի քանի օր առաջ»,- ր քարոզում ասել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Սրբազանը, շարունակելով խոսքը, ասել է. «Ո՞վ է անում դրանք, ո՞վ։ Հասարակ ժողովո՞ւրդն է անում։ Պո՞չն է անում։ Ո՛չ, գլուխն է անում։ Պոչը, հավեսի ընկած, հետևում է։
Որովհետև իր համար ծանր է ընդունել այն փաստը, որ ինքն աղետի մեջ է ապրում։ Իր համար ծանր է ընդունել այն փաստը, որ ինքն իր եղբոր պահակն էր։ Ոչ միայն պահակն էր, այլ պահապանն ու երաշխավորն էր, իր եղբոր համար պատրաստ էր ամեն ինչ ընծայելու, ոչ թե ասելու՝ իմ եղբայրն էր, սպանեցի՝ գնաց, ինչ որ այսօր տեղի է ունենում»։