Ֆրանսիացին փորձել է 41 կիլոգրամ քար վերցնել Սարդինիայի լողափից
Իտալացի մաքսավորները Սարդինիայում Ֆրանսիայի քաղաքացու են ձերբակալել։ Նա փորձել էր լաստանավ նստել 41 կգ քարերով և խճաքարերով, որոնց արտահանումը կղզուց արգելված է։
Մաքսային վարչության տվյալներով՝ զբոսաշրջիկը պատրաստվում էր մաքսանենգ ճանապարհով անցնել կղզու հյուսիսում գտնվող Պորտո Տորեսից Նիցցա։
Համաձայն 2017 թվականի տեղական օրենքի՝ գողության համար ձերբակալվածներին սպառնում է 500-3000 եվրո տուգանք, փոխանցում է Shantnews-ը։