Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել
Ասկերանի վարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը հանդիպել է ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներից մեկի հետ, ով այս պահին գտնվում է ադրբեջանցիների մոտ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է Տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը
«Ռուս խաղապահների ներկայացուցիչը հավաստիացրել է Հ. Ապրեսյանին, որ ոչ մի դեպքում թույլ չեն տալու ադրբեջանցիներին առաջ շարժվել։
Մենք մնում ենք այստեղ։
Այս պահին վրան ենք տեղադրում»։