Նիգերիան մտադիր է մեղմել Նիգերի դեմ սահմանված պատժամիջոցները
Նիգերիան մտադիր է մեղմել ավելի վաղ Նիգերի դեմ սահմանված պատժամիջոցները, որպեսզի թուլացնի երկրի բնակիչների վրա դրանց բացասական ազդեցությունը: Այս մասին հայտարարել է Նիգերիայի նախագահի հասարակայնության հետ կապերի գծով ավագ խորհրդական Աջուրի Նգելալեն։
Նիգերի դեմ տնտեսական և առևտրային պատժամիջոցներ սահմանելու որոշումը կայացվել է Արևմտյան Աֆրիկայի տնտեսական համայնքի գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել հուլիսի 30-ին: Մասնավորապես, Նիգերիան օգոստոսի 1-ին դադարեցրել էր էլեկտրաէներգիայի մատակարարումը Նիգերին:
Երկրում իշխանության եկած ապստամբները պատժամիջոցներն անվանել են «ապօրինի և անմարդկային»: